Ինչո՞ւ է Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների հետ ընթրիքին Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրամասում - RadioVan.fm

Онлайн

Ինչո՞ւ է Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների հետ ընթրիքին Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրամասում

2018-09-28 15:27 , Политика, 2168

Ինչո՞ւ է Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների հետ ընթրիքին Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրամասում

Ինչո՞ւ է Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների պատվին Տաջիկստանի նախագահի մատուցած ընթրիքին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստել, այսպես ասած, սեղանի ծայրին․ հարցի պարզաբանմամբ Հայաստանի արտգործնախարության մամլո խոսնակին են դիմել լրատվամիջոցները։

Տիգրան Բալայանը Tert.am օնլայն պարբերականին պարզաբանել է, թե սեղանի շուրջ ԱՊՀ երկրների ղեկավարները այբբենական կարգով են նստած և, քանի որ «Ա» տառով սկսվող երկու երկրի ներկայացուցիչ է եղել, պահպանվել է հավասարության սկզբունքը, ըստ որի էլ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին որոշվել է նստեցնել սեղանիեզրերին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, ընթրիքին չի մասնակցել և սեղանի այդ հատվածի աթոռը դատարկ է մնացել։

Նշենք, որ վերոնշյալ ընթրիքի լուսանկարը ակտիվորեն տարածվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, օգտատերերը նկատում են, որ Նիկոլ Փաշինյանը նստած է ծայրում՝ մեկուսացած ընթրիքին հրավիրված երկրների առաջնորդներից, մինչդեռ, նկատենք, լուսանկարում երևում է, որ Նիկոլ Փաշինյանի դիմաց՝ սեղանի մյուս ծայրին, ափսե է դրված։

Նշենք՝ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում երեկ երեկոյան վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին:

Лента

Рекомендуем посмотреть