Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը․ ՀՀ վարչապետը խոստանում է պատմել Երևան վերադառնալուն պես - RadioVan.fm

Онлайн

Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը․ ՀՀ վարչապետը խոստանում է պատմել Երևան վերադառնալուն պես

2018-09-28 15:08 , Политика, 1781

Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը․ ՀՀ վարչապետը խոստանում է պատմել Երևան վերադառնալուն պես

Դուշանբեում, որտեղ այսօր անցկացվում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանումից հետո միմյանց հետ հավասար քայլող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի բառ են փոխանակել։

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այդ առիթով գրառում կատարեց՝ նշելով, որ մանրամասները կպատմի երբ վերադառնա։

«Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցավ խոսակցություն: Մանրամասները կպատմեմ Երևան վերադառնալուց հետո»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի Հանրապետությունում է աշխատանքային այցով․ Դուշանբեում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում են ՀՀ վարչապետը, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև Թուրքմենստանի փոխվարչապետը:

ԱՊՀ երկրների ղեկավարները ընդլայնված կազմով կլոր սեղանի շուրջ են համախմբվել՝ ընդհանուր խնդիրներին համատեղ լուծում գտնելու նպատակով:

Նեղ կազմով քննարկումներն էլ ծավալվելու են ԱՊՀ շրջանակում փոխգործակցության, Համագործակցության նախագահության, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման հետ կապված հարցերի շուրջ:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդի մուհամեդովը ի դեպ չի ժամանել գագաթաժողովին` Տաջիկստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, Տաջիկստանը օրեր առաջ արգելափակել է Իրանից ապրանքներ տեղափոխող թուրքմենական բեռնատար ավտոմեքենաների մուտքը երկիր։

Лента

Рекомендуем посмотреть