Արցախյան հակամարտության լուծման հարցով երկխոսությունը կշարունակվի․Մնացականյանը և Մամեդյարովը պայմանավորվել են - RadioVan.fm

Онлайн

Արցախյան հակամարտության լուծման հարցով երկխոսությունը կշարունակվի․Մնացականյանը և Մամեդյարովը պայմանավորվել են

2018-09-27 14:55 , Политика, 1377

Արցախյան հակամարտության լուծման հարցով երկխոսությունը կշարունակվի․Մնացականյանը և Մամեդյարովը պայմանավորվել են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ Նյու Յորքում նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

«Հանդիպումը սկսվեց նախ ընդլայնված ձևաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց ունեցան։ ԱԳ նախարարը վերահաստատեց ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։

Տեղի ունեցավ մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում»,-հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

https://www.facebook.com/MFA.Armenia/photos/a.5858...

Лента

Рекомендуем посмотреть