Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացի Ումուդ Օզմենին ազատ արձակելու փաստին: 16-ամյա Ումուդը, հիշեցնենք, հոր պնդումներով սահմանը հատել էր հետաքրքրությունից ելնելով՝ պարզելու համար՝ ի՞նչ կա իր հայրենիքը մեկ այլ երկրից անջատող այն բլրի հետևում, որի մասին մանկության տարիներին լեգենդներ է լսել։ Ումութը հատել էր սահմանը, կալանավորվել։ Նրա հայրը՝ Մուստաֆան, դիմել էր ՀՀ վարչապետին, իրավապահ և հասրակական մարմիններին՝ իր որդուն ազատելու խնդրանքով։
Հուլիսի 24-ին ՀՀ դատախազությունը տեղեկացրեց, որ թուրք երիտասարդի կողմից հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացվել։ Հայրը՝ Մուստաֆան, ավելի վաղ իմանալով որդու ազատ արձակման մասին, հուլիսի 24-ին ժամանեց Երևան՝ տղային տուն տանելու համար։
Շուրջ երկու ամիս կալանավայրում անցկացրած Ումուդը արդեն ազատության մեջ է: Նա երեկ շրջել է Երևանում, շփվել մարդկանց հետ, լուսանկարվել, հարցազրույցներում էլ ընդգծել կալնավայրում իր նկատմամբ ցուցաբերած լավ վերաբերմունքի մասին ու նշել, որ անպայման կվերադառնա Հայաստան՝ բժշկական կրթություն ստանալու նպատակով։
ԱԱԾ այսօր տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ծառայության քննչական վարչությունում 2018 թվականիհուլիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացու կողմից առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու դեպքի առթիվ:
Ձեռք բերված տվյալների համաձայն` 16-ամյաՈւմուդ Ալի Մուստաֆայի Օզմենը 2018 թվականի հուլիսի 24-ին առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը` Թուրքիայի Հանրապետությունից անցնելով Հայաստանի Հանրապետություն, որից անմիջապես հետո «Մեղրաշատ» սահմանապահ ուղեկալի մոտակայքում`սահմանային ինժեներա-տեխնիկական կառույցի փշալարերը հաղթահարելուց բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ծառայողների կողմից: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2018 թվականիհուլիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացու կողմից առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու դեպքի առթիվ:
«Ձեռք բերված տվյալների համաձայն` 16-ամյաՈւմուդ Ալի Մուստաֆայի Օզմենը 2018 թվականի հուլիսի 24-ին առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը` Թուրքիայի Հանրապետությունից անցնելով Հայաստանի Հանրապետություն, որից անմիջապես հետո «Մեղրաշատ» սահմանապահ ուղեկալի մոտակայքում`սահմանային ինժեներա-տեխնիկական կառույցի փշալարերը հաղթահարելուց բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ծառայողների կողմից:
Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, խափանման միջոց էկիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենը զղջացել է կատարած արարքի համար, խոստովանական ցուցմունքներում նշել է, որ մշտապես ցանկություն է ունեցել գալ Հայաստան և համեմատել իր հայրենի Կարս նահանգի հետ, և քանի որ անչափահաս է ու սահմանված փաստաթղթեր չի ունեցել՝միակ տարբերակը եղել է սահմանի ապօրինի հատումը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստուգվել է Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենի հնարավոր առնչությունը ծայրահեղական կամ ահաբեկչական կազմակերպությունների հետ, սակայն կապը հաստատողտվյալներ չեն ստացվել: Վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով ևհաշվի առնելով, որ Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենը անչափահաս է, տվել է ճշմարտացի տեղեկություններ դեպքին հետ կապված բոլոր հանգամանքների վերաբերյալ ու անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, 2018 թվականի սեպտեմբերի 25-ին որոշում է կայացրել Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործով վարույթը կարճելու մասին:Կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենին հնարավորություն է տրվել սահմանված ընթացակարգով մեկնել ՀՀ-ից»,-ասված է ԱԱԾ տարածած հայտարարությունում։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը