Արտաշիսյան և Հալաբյան փողոցների անցումները հետիոտների համար առավել անվտանգ կդարձնեն - RadioVan.fm

Онлайн

Արտաշիսյան և Հալաբյան փողոցների անցումները հետիոտների համար առավել անվտանգ կդարձնեն

2018-09-25 17:24 , Общество, 1095

Արտաշիսյան և Հալաբյան փողոցների անցումները հետիոտների համար առավել անվտանգ կդարձնեն

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 26-ից Երևան քաղաքի Արտաշիսյան (մանկական հիվանդանոցի մոտ) և Հալաբյան (24-59 շենքերի վերջնամաս) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Արտաշիսյան և Հալաբյան փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Лента

Рекомендуем посмотреть