«Երկիր Ծիրանի»-ն շնորհավորում է ընդգծելով՝ «քաղաքական վերլուծությունը՝ ավելի ուշ» - RadioVan.fm

Онлайн

«Երկիր Ծիրանի»-ն շնորհավորում է ընդգծելով՝ «քաղաքական վերլուծությունը՝ ավելի ուշ»

2018-09-24 18:23 , Политика, 1236

«Երկիր Ծիրանի»-ն շնորհավորում է ընդգծելով՝ «քաղաքական վերլուծությունը՝ ավելի ուշ»

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել մասնակից քաղաքական ուժերից «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որը, նշենք, նախնական արդյունքներով ստացել է քվեների 1,39 տոկոսը։

Կուսակցության հայտարարությունում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,

Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ:

Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում:

Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ:

Քաղաքական վերլուծությունը՝ ավելի ուշ»:

Лента

Рекомендуем посмотреть