ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածուն շնորհավորում ու հույս է հայտնում - RadioVan.fm

Онлайн

ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածուն շնորհավորում ու հույս է հայտնում

2018-09-24 15:52 , Политика, 1133

ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածուն շնորհավորում ու հույս է հայտնում

«Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին՝ Երևանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը։

Նշենք՝ նախօրեին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ ընտրությանը մասնակցած 370 323քաղաքացիներից ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 3948-ը, կամ ընտրողների 1,09 տոկոսը։

Ավագանու ընտրության նախնական արդյունքներով՝ առաջին տեղում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն է, որի օգտին քվերակել է ընտրևողների 81.06 տոկոսը, կամ՝ 294 109 մարդ, երկրորդ տեղում 25 219 քվեով կամ 6.95 տոկոս ձայնով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Երրորդը «Լույս» դաշինքն է, որը ստացել է ընտրողների 4.99 տոկոսի կամ 18 112 բնակչի քվեն:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էին 8 կուսակցություն և 4 դաշինք։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть