Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների և գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել։
Որոշման համաձայն՝ 8 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Կազմում ներգրավված են նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը, ՀԾԿՀ նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը և այլք։