Վաղվանից երթևեկության կարգի փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղում և Ա.Բաբաջանյան փողոցում - RadioVan.fm

Онлайн

Վաղվանից երթևեկության կարգի փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղում և Ա.Բաբաջանյան փողոցում

2018-09-20 18:01 , Общество, 1159

Վաղվանից երթևեկության կարգի փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղում և Ա.Բաբաջանյան փողոցում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 21-ից Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Лента

Рекомендуем посмотреть