Գործադիրն այսօրվա նիստում քննարկել և հավանության է արժանացրել պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած խաղային ոլորտը կարգավորող օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությունների նախագիծը։
Ոլորտի կարգավորման ուղղությամբ վարչապետը մի շարք առաջարկ-հրահանգներ է տվել։
«Խաղատների ու շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ պետք է հեռարձակվի ոչ թե երեկոյան ժամը 22:00-ից, այլ կեսգիշերից հետո»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անհրաժեշտ համարելով նաև խաղային ապարատների դուրսբերումը ներկայիս տեղակայման վայրերից։
Մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի ռեպորտաժում