Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ ոստիկաններն ու կառավարության անդամները ֆրանսերեն կսովորեն - RadioVan.fm

Онлайн

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ ոստիկաններն ու կառավարության անդամները ֆրանսերեն կսովորեն

2018-09-20 16:00 , Общество, 1319

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ ոստիկաններն ու կառավարության անդամները ֆրանսերեն կսովորեն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանությունը նվերներ էր բերել գործադիրի անդամներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին ընդառաջ կառավարության անդամներին նվիրվում է հայերեն-ֆրանսերեն զրուցարան։

«Այն մեզ համար շատ մեծ իրադարձություն է ու լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Ես կարծում եմ, որ նոր Հայաստանում և, ընդհանրապես, ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ առիթ է, որ մենք այդ ուղղությամբ ևս մեկ քայլ անենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հստակեցվեց նաև, որ զրուցարանից ունեն նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցները:

«Այն ծառայողներն, ովքեր անմիջապես շփվելու են գագաթաժողովի հյուրերի հետ, ունեն»,-ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ վարչապետի հարցին ի պատասխան հստակ չկարողանալով նշել, թե քանի օրինակով է զրուցարանը տպվել։

Նշենք, որ «Ապրել միասին» կարգախոսի ներքո Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովն ու հարակից միջոցառումները Հայաստանում կանցկացվեն հոկտեմբերի 7-12-ը։ Գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է 120 մլն դրամ։ Այդ օրերին Հայաստանը կհյուրընկալի տասնյակ երկրների ներկայացուցիչների, այդ թվում մոտ 30 երկրի առաջնորդների, ովքեր համատեղ հռչակագիր կընդունեն։

Лента

Рекомендуем посмотреть