Հայաստանում գալիք տարվանից 25 500 դրամից ցածր թոշակ չի լինելու։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ ներկայացնելով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։
Նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատության հաղթահարումն է։
Հայաստանում ներկայում բազային թոշակը կազմում է 16 հազար դրամ:
Նվազագույն կենսաթոշակի ավելացումը պետական բյուջեի համար կարժենա լրացուցիչ 6,8 միլիարդ դրամ:
2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497 394։