Սեպտեմբերի 17-ը՝ Խաչվերացին հաջորդող երկուշաբթին, աշխատանքային է - RadioVan.fm

Онлайн

Սեպտեմբերի 17-ը՝ Խաչվերացին հաջորդող երկուշաբթին, աշխատանքային է

2018-09-14 15:23 , Общество, 1515

Սեպտեմբերի 17-ը՝ Խաչվերացին հաջորդող երկուշաբթին, աշխատանքային է

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ի գիտություն ուսումնական հաստատությունների աշխատողների և սովորողների տեղեկացնում է՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ը՝ առաջիկա երկուշաբթի օրը, աշխատանքային է:

Ուստի ուսումնական բոլոր հաստատություններում կրթական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով:

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին նախորդող կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը, որին հաջորդող երկուշաբթին կառավարության որոշմամբ նախորդ տարի ոչ աշխատանքային հայտարարվեց՝ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռնելու իրենց ննջեցյալների գերեզմաններ այցելելու։ Նկատենք, որ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները՝ Մեռելոցները, սովորաբար կառավարության որոշումներով ոչ աշխատանքային են համարվել։

Այսօր կառավարության հերթական նիստն էր և աշխատանքային օրը տեղափոխելու վերաբերյալ նախագիծ օրակարգում չկար։ Հետևաբար, սեպտեմբերի 17-ը աշխատանքային օր կլինի:

Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть