Կարմիր, սպիտակ․ հեռուստաաշտարակի ներկմամբ պայմանավորված՝ վարորդներին հորդորվում է չերթևեկել հարակից տարածքներով - RadioVan.fm

Онлайн

Կարմիր, սպիտակ․ հեռուստաաշտարակի ներկմամբ պայմանավորված՝ վարորդներին հորդորվում է չերթևեկել հարակից տարածքներով

2018-09-13 17:21 , Общество, 1566

Կարմիր, սպիտակ․ հեռուստաաշտարակի ներկմամբ պայմանավորված՝ վարորդներին հորդորվում է չերթևեկել հարակից տարածքներով

Սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով առավոտյան ժամը 07.30-ից մինչև երեկոյան ժամը 18.00-ն նախարարությունը հորդորում է հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես, Գ. Հովսեփյան փողոցով երթևեկելուց:

Միաժամանակ տեղեկացվում է, որ հեռուստաաշտարակը կներկվի ավանդական կարմիր և սպիտակ գույներով, քանի որ դա օդանավակայանների կողմից դրված պահանջն է:

Ներկման աշխատանքների ավարտի հետ կապված հստակ ժամկետ դեռ չկա:

Лента

Рекомендуем посмотреть