«Հիշե՛ք, չեք հաջողելու»․ ԵԽԽՎ բանաձևի նախագծից հանվել է հերթական հակահայկական ձևակերպումը - RadioVan.fm

Онлайн

«Հիշե՛ք, չեք հաջողելու»․ ԵԽԽՎ բանաձևի նախագծից հանվել է հերթական հակահայկական ձևակերպումը

2018-09-13 17:14 , Политика, 1355

«Հիշե՛ք, չեք հաջողելու»․ ԵԽԽՎ բանաձևի նախագծից հանվել է հերթական հակահայկական ձևակերպումը

Հերթական հակահայկական ձևակերպումը հանվել է ԵԽԽՎ բանաձևի նախագծից։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

«Թերևս, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիան, չէի անդրադառնա այս հարցին, քանի որ չեմ սիրում վաղօրոք փակագծեր բացել։ ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին կտրամադրեմ առավել մանրամասն տեղեկատվություն, իսկ առայժմ փաստենք, որ հիստերիայի պատճառներից մեկն էլ այն էր, որ երկու օր առաջ հերթական անգամ Ադրբեջանի համար այնքան բաղձալի ձևակերպումը առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», տեղ չգտավ հերթական զեկույցի նախագծում»,-իր գրառման մեջ պատգամավորը նշել է Արփինե Հովհաննիսյանը միաժամանակ ընդգծելով, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում սա վեցերորդ անգամն է, երբ բանաձևերում տեղ չեն գտնում կամ դուրս են բերվում ադրբեջանական լոբինգի հետևանքով այս կամ այն զեկույցում տեղ գտած անցանկալի ձևակերպումները։

«Նույն աշխատանքը կշարունակվի այսուհետ ևս: Ալիևը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով, նա կարող է երբևէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։ Երբ հարցը վերաբերում է մեր գոյությանն ու ինքնությանը չկա ոչ մի հակասություն երկրի ներսում և փոխզիջում Ադրբեջանի համար։ Հիշե՛ք չեք հաջողելու: Ձեր խնդիրներով զբաղվեք։ Դրանցից շատ ունեք»,-եզրափակել է գրառումը Արփինե Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում ղեկավարման տարիներին միջազգային տարբեր կառույցներ այդ երկրի իշխանություններին քննադատել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, իրավապաշտպանների նկատմամբ բռնաճնշումների և հետապնդումնների համար, մտահոգություն էր հայտնել Հայաստանում դիկտատուրայի առաջացման առիթով:

Մասանավորապես, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ընթացքում Ալիևը կոչ էր արել անտարբեր չլինել Հայաստանում ընթացող քաղաքական իրավիճակի նկատմամբ` ուշադրություն հրավիրելով «մարդու իրավունքների զանգվածային խախտումների, քաղաքական հակառակորդների ձերբակալությունների և Հայաստանում նոր դիկտատուրական ռեժիմ ձևավորելու վրա»:

Лента

Рекомендуем посмотреть