Ո՞րն է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության կարգը․հրապարակվել է իրազեկող հոլովակ - RadioVan.fm

Онлайн

Ո՞րն է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության կարգը․հրապարակվել է իրազեկող հոլովակ

2018-09-13 17:06 , Общество, 2183

Ո՞րն է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության կարգը․հրապարակվել է իրազեկող հոլովակ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է իրազեկման անիմացիոն հոլովակ` 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ:

Քվեարկության կարգը՝ ստորև․

Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք, 8 կուսակցություն։

Սեպտեմբերի 10-ից մեկնարկել և մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավ կանցկացնեն՝ ներկայացնելով, թե Երևանի քաղաքապետի պաշտոնում և որպես ավագանու անդամ ում և ինչու պետք է ընտրի երևանցին։

Երևանի քաղաքապետի պաշտոնը, հիշեցնենք, թափուր է հուլիսի 9-ից․ 2011թ. նոյեմբերի 15-ից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանը տարածած ուղերձով այդ օրը հայտնեց իր հրաժարականի մասին, ինչը բողոքի ակցիաների միջոցով տևական ժամանակ պահանջում էին քաղաքացիները։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть