Վարչապետի հանձնարականի համաձայն՝ քիչ առաջ զինաթափվել և բերման են ենթարկվել Սամվել Ալեքսանյանի թիկնազորի անդամները - RadioVan.fm

Онлайн

Վարչապետի հանձնարականի համաձայն՝ քիչ առաջ զինաթափվել և բերման են ենթարկվել Սամվել Ալեքսանյանի թիկնազորի անդամները

2018-09-12 17:25 , Право, 2973

Վարչապետի հանձնարականի համաձայն՝ քիչ առաջ զինաթափվել և բերման են ենթարկվել Սամվել Ալեքսանյանի թիկնազորի անդամները

Ի հակառակ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի այսօր ԱԺ-ում արած պնդումներին, թե ինքը ոչ օլիգարխ է, ոչ էլ թիկնազոր ունի՝ քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Լեոյի փողոցում՝ զինաթափելով իրեն ուղեկցող թիկնազորին:

Ոստիկանությունից հայտնում են, որ Լեոյի փողոցից 5 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն: Նրանց մոտ եղել են զենքեր, այժմ ստուգվում է զենքերի օրինականությունը, ճշտվում են հանգամանքները:


Նշենք, որ երեկ «Իմ Քայլը» դաշինքի Երևանի Դավթաշեն վարչական շրջանում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազրույցի գաղտնալսմանը՝ իրավապահներին հրահանգեց իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել:

«Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են, և ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին զինաթափել»,-նշեց Փաշինյանն ու, դիմելովԱրթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ասաց, որ 2 ժամից ուզում է լսել կատարված աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին զեկույցը:

Վարչապետը նշեց՝ բոլոր նրանք, ովքեր սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը շփոթում են թուլության հետ, ուրեմն հենց այսօր կզգան օրենքի և ժողովրդի հուժկու հակահարվածը: Բաց ձեռքերի հեղափոխությունը շարունակվում է: Վարչապետը շեշտեց՝ չեն պայքարում որևէ մեկի դեմ, այլ պայքարում են արդարության համար: Նա վստահեցրեց՝ իր անվտանգության երաշխավորը ժողովուրդն է:

Лента

Рекомендуем посмотреть