Հուժկու պայթյուն Քաբուլում. կան տասնյակ զոհեր - RadioVan.fm

Онлайн

Հուժկու պայթյուն Քաբուլում. կան տասնյակ զոհեր

2017-05-31 13:30 , Мир, 1547

Հուժկու պայթյուն Քաբուլում. կան տասնյակ զոհեր

Այսօր վաղ առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ Գերմանիայի դեսպանատնան մերձակայքում, պայթյուն է որոտացել։

Դեսպանատան հարևանությամբ տեղակայված ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ։

Ինչպես հայտնում է Ալ Ջազիրան՝ հղում կատարելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը, շուրջ 67 վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց, 300 մարդ վնասվածքներ է ստացել: Խոսվում է առվազն 50 զոհի մասին:

Պայթյունի համար պատասխանատվություն առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել:

Лента

Рекомендуем посмотреть