«Ես հանձնարարել եմ ԱԱԾ պետին հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին։ Բայց մինչ այդ, եկեք հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել․ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում, ով է արել այդ գաղտնալսումը, ինչի համար, ինչ նպատակով, արդյո՞ք օրենքով իրավունք ունեցել է և ո՞րն է սրա քաղաքական նպատակը… »,-այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված հեռախոսային զրույցի գաղտնալսմանը։
Համացանցում շրջանառվող տեսանյութ-ձայնագրությունում զրույցը տեղի է ունենում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջև։ Նրանք քննարկում են «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ մանրամասներ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին:
Մանրամասները՝ ստորև․