Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկում երթևեկության կարգը փոխվում է - RadioVan.fm

Онлайн

Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկում երթևեկության կարգը փոխվում է

2018-09-11 14:22 , Общество, 1996

Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկում երթևեկության կարգը փոխվում է

Այսօրվանից՝ սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ փոփոխության արդյունքում Դավիթ Անհաղթի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Կարապետ Ուլնեցու փողոց ձախ շրջադարձը լուսացույցների ձախ սեկցիաների կարգավորման պայմաններում կատարել առանձնացված գոտուց:

Лента

Рекомендуем посмотреть