«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է) հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում:
Այդ մասին «КоммерсантЪ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցազրուցավարի դատարկմանը՝ թե հայ-ռուսական հարաբերությունների մեջ ևս մեկ լարվածություն առաջացնող հանգամանք էր օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի»-ներում իրականացված կուզարկությունը։
«Այդ մասին մենք ևս խոսել ենք ՌԴ նախագահի հետ: Ես պատմել եմ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է պատահել այդպես: Կարող եմ ասել, որ այս հարցում ես, կառավարությունը ՌԴ նախագահի կողմից ունենք լիակատար աջակցություն: Որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը ևս շատ է շահագրգռված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում օգոստոսի կեսերին կատարված խուզարկության արդյունքում բացահայտված խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։