Վաղվանից կփոխվեն Մամիկոնյանց-Շիրվանզադե խաչմերուկի լուսացույցները - RadioVan.fm

Онлайн

Վաղվանից կփոխվեն Մամիկոնյանց-Շիրվանզադե խաչմերուկի լուսացույցները

2018-09-06 18:36 , Общество, 1280

Վաղվանից կփոխվեն Մամիկոնյանց-Շիրվանզադե խաչմերուկի լուսացույցները

Լուսացույցների ազդանշանների տեսանելիության բարելավման նպատակով 2018թ. սեպտեմբերի 7-ից Երևան քաղաքի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկի հին լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով։

Այդ մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով հետիոտնային լուսացույցների հետ միասին կգործարկվեն նաև ձայնազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան և կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ:

Лента

Рекомендуем посмотреть