20 % եկամտային հարկ՝ մինչև 250 հազար դրամ ստացողների դեպքում. Փաշինյանը ներկայացրել է եկամտահարկի փոփոխությունների բանաձևը - RadioVan.fm

Онлайн

20 % եկամտային հարկ՝ մինչև 250 հազար դրամ ստացողների դեպքում. Փաշինյանը ներկայացրել է եկամտահարկի փոփոխությունների բանաձևը

2018-09-06 15:19 , Общество, 2056

20 % եկամտային հարկ՝ մինչև 250 հազար դրամ ստացողների դեպքում. Փաշինյանը ներկայացրել է եկամտահարկի փոփոխությունների բանաձևը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր քաղաքացիներին ներկայացրեց եկամտային հարկի փոփոխությունների վերաբերյալ իր առաջարկները։

Ըստ այդմ՝ առաջարկվում է հարկման ներկայից երեք սանդղակի փոխարեն ձևավորել երկուսը։

«Հիմա կան մինչև 150 հազար ստացողներ, որ հարկվում են 23 տոկոսով, 150-ից 2 միլիոն ստացողներ, որ հարկվում են 28 տոկոսով, և 2 միլիոնից ավելի, որ հարկվում են 36 տոկոսով»,-քիչ առաջ ուղիղ եթերում ասաց Փաշինյանը՝ առաջարկելով ոչ թե 150 հազար դրամը սահմանել աշխատավարձի շեմ, այլ՝ 250 հազարը։

«Ըստ այդմ, 250 հազար դրամ ստացողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ 250 հազար դրամից ավելի ստացողները՝ հարկվեն եկամտային հարկի 25 տոկոսի չափով»,-նշեց վարչապետը, ում խոսքով՝ այդ պարագայում կունենանք եկամտային հարկի շոշափելի նվազում, ինչը, իրենց համոզմամբ, որոշակի դրական էֆեկտ կունենա։

Այդուհանդերձ, վարչապետն ընդգծեց՝ երկաստիճան համակարգով առաջնորդվելու պարագայում դե ֆակտո 100 հազար դրամ ստացող քաղաքացիների եկամուտները կավելացնեն 500 դրամով, իսկ 150-ից ավելի ստացողներինը՝ 750 դրամով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть