Սեպտեմբերի 8-ին` համաքաղաքային շաբաթօրյակ - RadioVan.fm

Онлайн

Սեպտեմբերի 8-ին` համաքաղաքային շաբաթօրյակ

2018-09-04 16:03 , Общество, 1110

Սեպտեմբերի 8-ին` համաքաղաքային շաբաթօրյակ

Սեպտեմբերի 8-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ։

«Պետք է գործի դնել մեր ենթակայության տակ գտնվող բոլոր տեխնիկական միջոցները, իսկ շաբաթօրյակի բոլոր մասնակիցները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ բոլոր պարագաներով: Շաբաթօրյակի շրջանակում մենք խնդիր ունենք պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի բոլոր հատվածները, այդ թվում վարչական շրջանների բակերը, այգիները, պուրակները, ընդհանուր օգտագործման այլ տարածաքները, պողոտաները, փողոցները, հրապարակները, դպրոցները, ինչպես նաև հանրային նշանակություն ունեցող կառույցների հարակից տարածքները»,-Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այսօր հրավիրված խորհրդակցության ընթացքում ասել է քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը։

Արեյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել այն տարածքներին, որոնք նախատեսված չեն աղբ թափելու համար, սակայն որոշ քաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով վերածվել են խրոնիկ աղբավայրերի:

Նշվում է, որ համաքաղաքային շաբաթօրյակին կմիանան Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, կամավորական կազմակերպություններ, ուսանողներ, հասարակական կազմակերպություններ, բնակիչներ: Դժվարամատչելի տարածքներում աղբը կմաքրվի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть