Ուկրաինայում ՀՀ դեսպան Մանուկյանը հետ է կանչվել - RadioVan.fm

Онлайн

Ուկրաինայում ՀՀ դեսպան Մանուկյանը հետ է կանչվել

2018-09-03 17:53 , Политика, 1212

Ուկրաինայում ՀՀ դեսպան Մանուկյանը հետ է կանչվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ստորագրել է հրամանագիր՝ Անդրանիկ Մանուկյանին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք՝ Անդրանիկ Մանուկյանը օգոստոսի 21-ին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնեց դիվանագիտական աշխատանքը թողնելու վերաբերյալ որոշման մասին։ Իր որոշումը դիվանագետը հիմնավորել էր նրանով, որ Հայաստանում ներկայում որակապես այլ իրավիճակ է, որի պարագայում, նրա համոզմամբ, եկել է երիտասարդներին աճի և իրացման համար ճանապարհ տալու ժամանակը:

Лента

Рекомендуем посмотреть