42 թեկնածու` «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի hամար - RadioVan.fm

Онлайн

42 թեկնածու` «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի hամար

2018-09-03 16:15 , Общество, 1211

42 թեկնածու` «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի hամար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթն ավարտվել է օգոստոսի 31-ի կեսգիշերին: Ստացվել է 42 հայտ 7 տարբեր երկրներից (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան):

«Դիմող անհատներն առհասարակ շատ բարձրորակ թեկնածուներ են: Դիմումների մեծ քանակը փաստում է պաշտոնի նկատմամբ հայտատուների մեծ հետաքրքրությունը:Ընտրող հանձնաժողովը ուշադրությամբ կքննի դիմումները: Ժողովը կկայանա 2018թ.-ի սեպտեմբերի 10-ին, Երևանում: Հանձնաժողովում ընդգրկված են Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը (Շվեյցարիա): Հանձնաժողովը կգլխավորի Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը (Ֆրանսիա): Դիմումները քննարկելուց հետո հանձնաժողովը ընտրված թեկնածուին կներկայացնի Հայաստանի Նախագահ,«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի հավանությանը, նա էլ առաջադրված թեկնածուին կներկայացնի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Միայն դրանից հետո թեկնածուն կստանձնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը»,-հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

Հիշեցնենք՝ Հիմնադրամի միջոցները յուրացնելու մեջ կասկածվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հրաժարականը ներկայացրել է հուլիսի 9-ին։

Лента

Рекомендуем посмотреть