ՊԲ զինծառայող է մահացել․ նախնական վարկածը ինքնասպանությունն է - RadioVan.fm

Онлайн

ՊԲ զինծառայող է մահացել․ նախնական վարկածը ինքնասպանությունն է

2018-09-03 14:16 , Общество, 1121

ՊԲ զինծառայող է մահացել․ նախնական վարկածը ինքնասպանությունն է

Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում երեկ երեկոյան ժամը 9-ի սահմաններում դեռևս ամբողջությամբ չպարզված հանգամանքներում մահացել է ՊԲ 22-ամյա զինծառայող Վանիկ Արթուրի Գևորգյանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նախնական վարկածը ինքնասպանությունն է, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, ասված է հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть