Աղբահեռացման ուշացումները սպառնում են առողջական խնդիրներով. նախարարությունը մտահոգություն է հայտնում - RadioVan.fm

Онлайн

Աղբահեռացման ուշացումները սպառնում են առողջական խնդիրներով. նախարարությունը մտահոգություն է հայտնում

2018-08-31 17:30 , Общество, 1587

Աղբահեռացման ուշացումները սպառնում են առողջական խնդիրներով. նախարարությունը մտահոգություն է հայտնում

ՀՀ առողջապահության նախարարությունը հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնում մայրաքաղաքում աղբահեռացման ուշացումներով, քանի որ հատկապես տարվա տաք եղանակին կուտակված աղբն առողջության համար վտանգավոր մի շարք երևույթների առաջացման և տարածման պատճառ է դառնում` բարձրացնելով բնակչության շրջանում հիվանդացման ռիսկը:

«Շոգ եղանակին զգալիորեն արագանում են աղբի նեխման գործընթացները: Աղբի կուտակման վայրերից քամու միջոցով տարածվում է նեխմամբ պայմանավորված գարշահոտություն, առաջացող ծծմբաջրածինը և ամիակը մթնոլորտում անգամ փոքր կոնցենտրացիայի դեպքում կարող են գրգռիչ ազդեցություն ունենալ շնչառական ուղիների և աչքերի լորձաթաղանթի վրա` ծանրացնելով քրոնիկ թոք-սրտային և ալերգիկ հիվանությունների ընթացքը:

Աղբի կուտակումները կարող են ինքնաայրվել նույնիսկ ցուրտ եղանակին, ինչը հանգեցնում է քաղցկեղածին ազդեցություն ունեցող նյութերի՝ դիոքսինների և ֆուրաններիարտանետմանը մթնոլորտ, իսկտարվա շոգ և քամոտ եղանակին ինքնայրումը կարող է վերափոխվել հրդեհի:

Աղբի կուտակման վայրերը նպաստում են տարատեսակ հիվանդությունների հարուցիչների բազմացմանը և դրանց տարածմանը՝ աղտոտելով շրջապատը: Կուտակված աղբը գրավում էկրծողներին, միջատներին, թռչուններին,թափառող կամ վայրի կենդանիներին, որոնքտարբեր վարակիչ հիվանդություններիկրողներ կամ տարածողներեն և կարող ենայդ հիվանդությունների դեպքերի պատճառ դառնալ: Օրինակ` կրծողները կարող են տուլարեմիայի վարակի աղբյուրկամ տարածող լինել, ճանճերը՝ տարբեր աղիքային վարակների, թափառող կենդանիները՝ լեյշմանիոզի, կատաղության և այլն,իսկ լեյշմանիոզը փոխանցող մլակները բազմանում են հենց օրգանական աղբի կուտակումներում»,-նշված է ՀՀ առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Նշենք, որ աղբը ժամանակին չհեռացնելու պատճառով «Սանիթեք» ընկերությունը այս օգոստոսին տուգանվեց 12 մլն դրամով։

Մինչ այդ՝ հուլիսի 22-ին, աղբահանության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը «Սանիթեք»-ի գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը իրավիճակը պարզաբանել էր մեկ տասնյակ աղբատար մեքենաների միաժամանակյա խափանմամբ՝ հավաստիացնելով, որ արդեն իսկ Հայաստան են ներմուծվել անհրաժեշտ թվով մեքենաներ և երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть