Այսօր լրանում է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակը: Հոբելյանական օրվա առթիվ, ինչպես և նախատեսված էր, գրողի ծննդավայր Ֆրեզնոյում այսօր կբացվի նրա տուն-թանգարանը:
Նորարարական լուծումներով թանգարանը տարածաշրջանում առաջինն է, իսկ որպես Սարոյանի տուն-թանգարան՝ առաջինն աշխարհում:
Սարոյանի տունը վերանորոգել են` պահպանելով տան նախկին տեսքը: Այն, վստահեցնում են, ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ:
Նշենք, որ 2016 թ․ փետրվարին Վիլյամ Սարոյանի տունը, որտեղ նա անցկացրել էր վերջին 17 տարիները, հանվել էր աճուրդի։ Այն գնեց Արթուր Ջանիբեկյանի «Ինտելեկտուալ Ռենեսանս» մշակութայինհիմնադրամը:
Նախորդ տարվա հուլիսին մեկնարկեցին Սարոյանի տուն-թանգարանի շինարարական աշխատանքները՝ նպատակ ունենալով այն բացել հենց այսօր՝ համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցչի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը