Ալբանացիները Հայաստան կգան առանց վիզայի - RadioVan.fm

Онлайн

Ալբանացիները Հայաստան կգան առանց վիզայի

2018-08-30 17:37 , Общество, 1566

Ալբանացիները Հայաստան կգան առանց վիզայի

Հայաստանի Հանրապետությունն Ալբանիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ․ որոշման նախագիծն այսօր հաստատվել է կառավարության նիստում:

Նախագծի նպատակն է ազատականացնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Ալբանիայի Հանրապետության հետ, ինչը, նշվում է, «ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար»:

«Ալբանիայի Հանրապետության քաղաքացիները 2010 թվականից ի վեր ազատված են Շենգեն երկրների մուտքի արտոնագրի պահանջից, ինչը վկայում է, որ այդ երկրից անկանոն միգրացիայի կառավարման քաղաքականությունը համապատասխանում է ԵՄ չափանիշներին:

Ալբանիան դեռևս 2013 թվականից ազատել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից, հետևաբար Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սույն որոշման ընդունումը հետապնդում է հայ-ալբանական երկկողմ հարաբերություններում փոխադարձության սկզբունքի կիրառման նպատակ»,-իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում է ՀՀ կառավարությունը։

Лента

Рекомендуем посмотреть