Գերմանիայում ցանկանում են «Թումո» հիմնել - RadioVan.fm

Онлайн

Գերմանիայում ցանկանում են «Թումո» հիմնել

2018-08-30 17:33 , Политика, 2110

Գերմանիայում ցանկանում են «Թումո» հիմնել

Հայաստանը մոդել՝ ՏՏ կրթության ոլորտում․ Հայկական «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նման կենտրոն կբացվի նաև Գերմանիայում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի թվային տեխնոլոգիաների պետական նախարար Դորոտի Բերը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցին։

«Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի «Թումո» կենտրոն, կամ նման մի կենտրոն բացվի Գերմանիայում»,-«Reuters» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Գերմանիայի թվային տեխնոլոգիաների պետական նախարարը՝ շեշտելով, որ Գերմանիայում նորարար տեխնոլոգիաների ուսուցումը այդքան էլ բարձր մակարդակի վրա չէ:

«Երեխաների համար առանձին նախաձեռնություններ կան, բայց «Թումո»-ի նման լայնածավալ նախագիծ չկա»,-ասել է նա:

Նախարարի խոսքով՝ գերմանացի երեխաներից շատերը տանը համակարգիչ ունեն, սակայն դա բավարար չէ:

«Ուսուցման նոր մեթոդն օգնում է հաղթահարել կարծրատիպերը: Այդպես, օրինակ, «Թումո»- կենտրոնում շատ աղջիկ աշակերտներ կան»,-նշել է Գերմանիայի թվային տեխնոլոգիաների պետական նախարարը։

Հիշեցնենք՝ տարածաշրջանային այցով օգոստոսի 24-ին Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Մերկելը Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել սաներին, կենտրոնի ծրագրերին և պայմաններին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть