Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախ այցելած Դեն Բիլզերյանի նկատմամբ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախ այցելած Դեն Բիլզերյանի նկատմամբ

2018-08-30 15:37 , Культура, Шоу бизнес, 2330

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախ այցելած Դեն Բիլզերյանի նկատմամբ

Արցախ այցելելու համար Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ամերիկահայ միլիոնատեր, սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող Դեն Բիլզերյանի նկատմամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով երկրի Գլխավոր դատախազությանը՝ գրում են, թե «տեղեկություններ են ստացվել, որ Բիլզերյանն այցելել է Ադրբեջանի գրավյալ տարածքներ և ցուցադրաբար կրակ բացել տարբեր զինատեսակներից»։

Հարուցվել է քրգործ, դատարանի որոշմամբ Բիլզերյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում:

Հիշեցնենք՝ ամերիկահայ միլիոնատեր, պոկերի պրոֆեսիոնալ խաղացող, սոցցանցերում միլիոնավար հետևորդներ ունեցող Դեն Բիլզերյանը, եղբոր՝ Ադամ Բիլզերյանի հետ Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ին։ Եղբայրները հայաստանյան այցի շրջանակում ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողության են մասնակցել։ Հաջորդ օրը՝ օգոստոսի, 28-ին, Դեն Բիլզերյանը Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի և նրա կնոջ` երգչուհի Սիրուշոյի հետ ուղղաթիռով Արցախ է մեկնել։ Նա հասցրել է լինել Ստեփանակերտում և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում: Դենն Արցախում այցելել է նաև հրաձգարան և կրակել տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նռնականետից:

Հրաձգարան կատարած այցից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱՀ ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть