Կառավարությունը սահմանել է դասարաններում աշակերտների առավելագույն թիվը - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունը սահմանել է դասարաններում աշակերտների առավելագույն թիվը

2018-08-30 14:10 , Образование, 3076

Կառավարությունը սահմանել է դասարաններում աշակերտների առավելագույն թիվը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը:

Ըստ այդմ՝ այսուհետ տարրական և միջին դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 30 է: Դրանից առավել սովորողներ ունենալու դեպքում ձևավորվում են միևնույն առարկայական ծրագրերն ուսումնասիրող մեկից ավելի դասարաններ:

Բնակավայրի միակ հաստատությունում կարող են ձևավորվել բազմահամակազմ դասարաններ (ուսումնական խմբեր), որոնց ձևավորման կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Բազմահամակազմ դասարանները (ուսումնական խմբերը) կարող են լինել երկհամակազմ, եռահամակազմ, քառահամակազմ: Երկհամակազմ խմբերում սովորողների թիվը չի կարող գերազանցել 15-ը, եռահամակազմ խմբերում՝ 12-ը, իսկ քառահամակազում՝ 8-ը:

Հատուկ դպրոցի դասարաններում (ուսումնական խմբերում) սովորողների թիվը սահմանվում է.

1) լսողության, տեսողության, հենաշարժական համակարգի, խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների, մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 15 սովորող,

2) միջին և ծանր մտավոր հետամնացություն և բազմակի խնդիրներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 9 սովորող,

3) հակասոցիալական վարք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 20 սովորող:

Лента

Рекомендуем посмотреть