Ուղեգծի փոփոխություն՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում - RadioVan.fm

Онлайн

Ուղեգծի փոփոխություն՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում

2018-08-29 18:19 , Общество, 1364

Ուղեգծի փոփոխություն՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.62 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով սեպտեմբերի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.62 երթուղու գործունեությունը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ նշված երթուղուց օգտվող՝ Թբիլիսյան խճուղու և Քանաքեռ թաղամասի որոշակի հատվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նապատակով միկրոավտոբուսային հ.21 երթուղին Շամպայն գինիների գործարանի մոտից կերկարացվի մինչև Քանաքեռի 13-րդ փողոց՝ միկրոավտոբուսային հ.62 երթուղու վերջնակետ:

Միկրոավտոբուսային հ.62 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից:

Մայրաքաղաքային իշխանությունները պատճառվող անհարմարությունների համար հայցում են համաքաղաքացիների ներողամտությունը։

Лента

Рекомендуем посмотреть