Վրաստանում սեպտեմբերի 15-ից կարգելվի բեռնատարներովցորենի ներմուծումն ու արտահանումը:Այդ որոշումը վերաբերումէ բոլոր այն երկրներին, որոնք իրենց տարածք ցորեն են ներկրում Վրաստանով: Ի դեպ, այդ արգելքը տարածվում է նաև վրաց բեռնափոխադրողների վրա: Արգելքի պատճառն, ըստ վրացական կողմի, այն է, որ ցորենով բեռնված մեկ բեռնատարը զգալի վնաս է հասցնում իրենց ճանապարհներին։ Փոխադրումներըպետք է իրականացվեն միայն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։
Նախարարության վստահեցմամբ, նախնական պայմանավորվածության համաձայն, վրացական երկաթուղին մեր փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա։