Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես կփակվի - RadioVan.fm

Онлайн

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես կփակվի

2018-08-28 18:11 , Общество, 1740

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես կփակվի

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 38,450 կմ հատվածում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, նշված ճանապարհահատվածում տրասնպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ այդ ընթացքում սահմանվում են տրանսպորտային երթևեկության այլընտրանքային հետևյալ երթուղիները.

1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների, երթուղային ավտոբուսների և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար.

Ա) Մ4 (Երևան-Սևան-Իջևան) - Մ16 (Ոսկեպար-Նոյեմբերյան)- Վրաստանի սահման ճանապարհահատվածներով

Բ) Մ3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր) - Մ8 (Վանաձոր-Դիլիջան)- Մ4 - Մ16 ճանապարհահատվածներով

Գ) Մ3 (Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր-Վրաստանի սահման) ճանապարհով

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր առաջարկվում է իրականացնել հետևյալ երթուղիներով.

Ա) Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի և

Բ) Վանաձոր - Մ6 - Դսեղ - Մարց ճանապարհահատվածներով

3. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը վերանորոգվող ճանապարհահատվածով կարող է իրականացվել ժամը 20.00-ից մինչև առավոտյան 08.00 ժամանակահատվածում։

Лента

Рекомендуем посмотреть