Պլաստիկից հրաժարվելու հարցը քննարկվել է ռեստորանների ու սրճարանների պատասխանատուների հետ - RadioVan.fm

Онлайн

Պլաստիկից հրաժարվելու հարցը քննարկվել է ռեստորանների ու սրճարանների պատասխանատուների հետ

2018-08-28 17:22 , Общество, 1162

Պլաստիկից հրաժարվելու հարցը քննարկվել է ռեստորանների ու սրճարանների պատասխանատուների հետ

Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկած մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթացի շրջանակներում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանըհանդիպում է ունեցել ռեստորանների, ռեստորանային ցանցերի, սրճարանների և հանրային սննդի այլ կետերի ներկայացուցիչների հետ:

«Թափոնների կառավարման ոլորտում, որպես առաջնային թիրախներից մեկը մենք ընտրել ենք պոլիէթիլենային տոպրակներից աստիճանաբար հրաժարվելու սկզբունքը, որին կարող ենք հասնել օրենսդրականնախագծի փաթեթ կազմելուց հետո։ Բնապահպանության նախարարությունն արդեն մշակում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ կառավարությանը ներկայացնելու համար։ Մեր նպատակն է միջազգային լավագույն փորձի ներդրումը, ինչպես իրավական ակտեր մշակելիս, այնպես էլ ռազմավարությունն իրականացնելիս։ Իսկ առաջնային խնդիրներից մեկն է աղբի նվազեցումը, որն ի սկզբանե պարտադրում է վարքագծի փոփոխություն թե΄ սպառողի, թե΄ տնտեսվարողի կողմից»,-բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ նշել է Իրինա Ղափլանյանը՝ ներկաներիններկայացնելով թե ինչ փուլում է գտնվում մեկնարկած գործընթացը։

Հանդիպման ընթացքում հանրային սննդի կազմակերպումն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են պոլիէթիլենային տոպրակներից աստիճանական հրաժարման մեխանիզմների ներդրման, առևտրի կետերում բազմակի օգտագործման տոպրակների կիրառման, սննդի մնացորդների և տարաների երկրորդային մշակման, տեսակավորման և օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր արտադրանք ներկրող տնտեսվարողների համար հարկային բեռի թեթևացմանն ուղղված առաջարկություններ։

Հիշեցնենք՝ Հայաստանում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների կիրառումը աստիճանաբար կրճատելու, շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու և աղբի կառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ պիլոտային քաղաք է ընտրվել Թալինը, որտեղից էլ օգոստոսի 18-ին մեկնարկել է պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը։

Лента

Рекомендуем посмотреть