Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրամանագրեր է ստորագրել ևս չորս նախարարների վերանշանակելու մասին:
Ըստ այդմ՝ Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արմեն Ամիրյանը՝ ՀՀ մշակույթի նախարար, Լևոն Ալթունյանը՝ ՀՀ առողջապահության նախարար։
Այսպիսով, նախարարական 18 պորտֆելից 14-ն արդեն նշանակված են. դեռևս չեն հրապարակվել տարածքային կառավարման և զարգացման , աշխատանքի և սոցիալական հարցերի, բնապահպանության, կրթության և գիտության նախարարների անունները, ինչը, ենթադրվում է կարվի առաջիկա օրերին:
Մինչ այժմ, նշենք, նոր կառավարության կազմում միայն մեկ նախարարի փոփոխություն է եղել՝ արդարադատության նախկին նախարար, այժմ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, նախագահի հրամանագրով, փոխարինել է նախկինում ևս այդ պաշտոնը զբաղեցրած Դավիթ Հարությունյանը: