Онлайн

«Գինի և մշակույթ» փառատոն` Աշտարակում

2018-08-24 18:45 , Культура, Шоу бизнес, 429

«Գինի և մշակույթ» փառատոն` Աշտարակում

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում սեպտեմբերի 2-ին, ժ. 16:00-20:00-ը, կանցկացվի «Գինի և մշակույթ» փառատոն։

Այն կկայանա «Հին Շուկա» պուրակում՝ Պ.Պռոշյանի տուն-թանգարանի հարևանությամբ:

Աշտարակի համայնքապետարանից հայտնում են, որ փառատոնին մասնակցություն են ունենալու գինու և կոնյակի գործարանների ներկայացուցիչներ, Արագածոտնի մարզի տնայնագործ (մառաններ) գինեգործները, լինելու գինու համտես։ Փառատոնին՝ ի դեմս Աշտարակի ռեստորանների ու հացատների, ներկայացվելու է նաև Արագածոտնի խոհանոցը։

«Գինի և մշակույթ» փառատոնն ուղեկցվելու է երաժշտական և պարային խմբերի կատարումներով: Աշտարակի համայնքապետարանից հրավիրում են բոլորին մասնակցելու փառատոնին, որի մուտքը, նշում են, անվճար է։

Փառատոնը կազմակերպվում է Աշտարակի համայնքապետարանի հյուրընկալության և զբոսաշրջության ծրագրի շրջանակում։ Աջակիցը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող և Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրն է:

Лента

Рекомендуем посмотреть