Նուբարաշենում ժամանակակից ստանդարտներով աղբավայր կկառուցվի - RadioVan.fm

Онлайн

Նուբարաշենում ժամանակակից ստանդարտներով աղբավայր կկառուցվի

2018-08-24 18:10 , Общество, 1496

Նուբարաշենում ժամանակակից ստանդարտներով աղբավայր կկառուցվի

ՀՀ կառավարության և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի միջև կնքվել է վարկային համաձայնագիր, ըստ որի՝ Նուբարաշենի ներկայիս աղբավայրին հարակից ժամանակակից քաղաքային աղբավայր կկառուցվի։ Այդ մասին այսօր ասել է Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը` աղբավայրի գարշահոտությունից դժգոհող և այս օրերին բողոքի դուրս եկած Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը։ Կամո Արեյանի գնահատմամբ՝ Նուբարեշենի աղբավայրը չի բավարարում ոչ մի չափանիշի և բոլոր տեսակետներից վտանգ է ներկայացնում։ Իսկ առաջիկա երկու տարում կառուցվելիք նոր աղբավայրը Արեյանի փոխանցմամբ՝ լինելու է պարսպապատված, լուսավորության համակարգով հագեցած, ընդունիչ կետով, պահակային ծառայությամբ, կշեռքով:

Ծրագիրը վավերացվել է և արդեն նոր աղբավայրի կառուցման համար մրցույթ կհայտարարվի։

Մինչ դա իրականաություն կդառնա՝ քաղաքապետի պաշտոնակատարը նուբարաշենցիներին վստահեցրել է, որ ներկա աղբավայրի վնասները առավելագույնս մեղմացնելու նպատակով քայլեր կիրականացնեն:

Лента

Рекомендуем посмотреть