«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նախօրեին տեղի ունեցած ընդլայնված նիստում միաձայն որոշում է կայացվել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցության մասին։
«Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսի ներքո կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, նշենք, կանցկացվեն 2018թ.-ի սեպտեմբերի 23-ին։ ԿԸՀ որոշմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչև օգոստոսի 29-ը։ Հանձնաժողովը հայտերը կհաստատի մինչև սեպտեմբերի 3-ը, ընտրությունների քարոզարշավը կանցկացվի սեպտեմբերի 10-21-ը։ Ընտրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին։