Գերմանիայում կանգնեցվել է Էրդողանի ոսկեգույն արձանը - RadioVan.fm

Онлайн

Գերմանիայում կանգնեցվել է Էրդողանի ոսկեգույն արձանը

2018-08-28 16:03 , Мир, 1999

Գերմանիայում կանգնեցվել է Էրդողանի ոսկեգույն արձանը

Գերմանիայի Վիսբադեն քաղաքում բացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոսկեգույն արձանը։

Արձանը, որը 4 մետր բարձրություն ունի, տեղադրվել է քաղաքի կենտրոնական հրապարակում «Wiesbaden Biennale» փառատոնի շրջանակներում։ Էրդողանի հակառակորդները հասցրել են արդեն արձանը զարդարել հայհոյանք պարունակող գրություններով և պատկերներով։

«Morgen Post»-ի հաղորդմամբ՝ տեղական խորհրդում քննարկվել է արձանի հայտնվելու հարցը և թե՝ հանդիսանում է դա արդյոք արվեստի գործ։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ որոշում է կայացվել որևէ բան չձեռնարկել՝ ինքնադրսևորման նկատմամբ հարգանք դրսևորելու համար։

Նշվում է, որ «Wiesbaden Biennale» փառատոնը անց է կացվում 1992 թվականից, օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը։ Փառատոնի շրջանակում քաղաքի տարբեր թաղամասերում «վատ լուրեր» խորագրի ներքո ժամանակավոր ինստալյացիաներ են արվում։

Лента

Рекомендуем посмотреть