Կառավարությունն ընդունել է «ամենաանցանկալի» որոշումը - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունն ընդունել է «ամենաանցանկալի» որոշումը

2018-08-23 15:30 , Общество, 918

Կառավարությունն ընդունել է «ամենաանցանկալի» որոշումը

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել Սևանա լճից մինչև 40 մլն խմ լրացուցիչ ջրառ իրականացնելու որոշմանը:

«Սա, երևի, մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունը երևի 1,5 ամիս մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում, և մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա ու հարցերը լուծվեն առանց նման որոշման»,-որոշումն ընդունելիս ընդգծել է Նիկոլ Փաշինյանը, ում խոսքով՝ հարցի շուրջ քննարկումները բուռն են եղել։

«Դրանց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ՝ կա որոշակի ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավականին բարդ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից փակուղային է կառավարության համար կրկնակի, մի դեպքում՝ գյուղատնտեսության համար, մյուս դեպքում՝ այն քաղաքական համոզմունքի համատեքստում, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա և, ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում և մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է հասկանալ, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում մամուլում շրջանառվող «ջրային մաֆիայի» գոյությունը և, եթե այդպես է, վարչապետի խոսքով, այդ «ջրային մաֆիան» պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի։

Հիշեցնենք՝ ոռոգման շրջանի խնդիրների շուրջ կառավարությունում օգոստոսի 8-ին հրավիրված խորհրդակցությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարայի»։

Лента

Рекомендуем посмотреть