«Սասնա Ծռեր» անվանումով կուսակցություն կստեղծվի - RadioVan.fm

Онлайн

«Սասնա Ծռեր» անվանումով կուսակցություն կստեղծվի

2018-08-23 14:10 , Политика, 1195

«Սասնա Ծռեր» անվանումով կուսակցություն կստեղծվի

«Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունը և «Սասնա Ծռեր» խմբավորումը նախաձեռնում են ստեղծել Սասնա Ծռեր անվանումով քաղաքական կուսակցություն և մասնակցել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին, դառնալ ազգային-քաղաքական կյանքի առաջատար մասնակից: Այդ մասին հայտարարություն են տարածել «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը։

«Կուսակցությունը ձգտելու է հայությանը համախմբել Սասնա Ծռեր էպոսում արտացոլված հավատամքային համակարգից բխող նրա համամարդկային առաքելությունը վերաստանձնելու նպատակի շուրջ, ըստ այդմ կազմել ազգային ռազմավարություն և ձևավորել ու գործի դնել այն իրականացնելու ունակ համահայկական ցանցային կազմակերպվածք, որի միջուկն ու առանցքը պետք է դառնա Հայկական պետությունը: ․․․Մենք ձգտելու ենք առավելագույնս ներգրավել երիտասարդներին և նրանց վստահել ասպարեզն ու գործը, իսկ ավագ սերնդին առավելապես վերապահելու ենք խորհրդատուի դեր ու կարգավիճակ,-համատեղ հայտարարությունում նշել են Սեֆիլյանը և Ավետիսյանը՝ թյուրընկալումներից զերծ մնալու համար հստակեցնելով,-կուսակցության Սասնա Ծռեր անվանումը որևէ կերպով պայմանավորված չէ Սասնա Ծռեր ռազմաքաղաքական խմբավորման հետ ժառանգորդություն ապահովելու հանգամանքով: Ընդհակառակը, այդ երկուսը վերը նշված նույն արժեքային-գաղափարական արմատի ծնունդ են՝ մեկը որպես գոյութենական սպառնալիքը չեզոքացնելու ճարահատյալ դրսևորում, իսկ մյուսը՝ որպես կառուցողական գործունեություն»:

Лента

Рекомендуем посмотреть