Հանրապետականը Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի - RadioVan.fm

Онлайн

Հանրապետականը Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի

2018-08-28 15:21 , Политика, 1103

Հանրապետականը Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի

Երևանի ավագանու սեպտեմբերին կայանալիք ընտրություններին ՀՀԿ-նքաղաքապետի թեկնածու չի առաջադրի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել էԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

«Երևանի ավագանու ընտրություններին մեր չմասնակցելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, նախ և առաջ նրանով, որ Հայաստանում այսօր հետիշխանափոխական իրավիճակ է, հիմնական թատերաբեմը ԱԺ-ն է և ավելի կարևոր արտաքին և ներքին մարտահրավերներ կան Հայաստանի համար, քան ՏԻՄ ընտրությունները»,-հիմնավորել է Շարմազանովը:

Դիտարկմանը, թե երբ իրենց կուսակցությունը իշխանություն էր, ինքը հորդորում էր ընդդիմությանը մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Շարմազանովն արձագանքել է՝ միշտ չէ, որ իր կարծիքը կուսակցությունում մեծամասնություն է լինում:

ԱԺ ընտրություններին մասնակցության վերաբերյալ էլ ՀՀԿ-ն չի շտապում պատասխան տալ․ Էդուարդ Շարմազանովի խոսքով, երբ ընտրությունների օրը կորոշվի, այդ ժամանակ կպատասխանի: Խորհրդարանի Հանրապետական փոխխոսնակը, սակայն, համոզմունք ունի՝ «Եթե ՀՀԿ-ն չմասնակցի դրանց, ապա պետք է մի մեծ կողպեք դնի դռան վրա և փակվի»:

Лента

Рекомендуем посмотреть