Տարածքային կառավարման նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք կբերի շուրջ 70 երիտասարդ - RadioVan.fm

Онлайн

Տարածքային կառավարման նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք կբերի շուրջ 70 երիտասարդ

2018-08-22 17:35 , Общество, 1654

Տարածքային կառավարման նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք կբերի շուրջ 70 երիտասարդ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հուլիսի 17-ի հայտարարությանը մեկ շաբաթում շուրջ 827 մարդ է արձագանքել։ Հիշեցնենք՝ նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ պրակտիկայի հնարավորություն է ընձեռում բակալավրի/մագիստրոսի աստիճան ունեցող մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են աշխատանքային փորձ ձեռք բերել հանրային ծառայության ոլորտում։

«Դիմումների մեծաքանակության հանգամանքից ելնելով հարցազրույցների փուլը բավական երկար տևեց։ Բոլոր CV-ները անցել են նախարարության համապատասխան վարչություններով և բաժիններով։ 827 դիմումատուից հարցազրույցի փուլ է անցել և ընտրվել շուրջ 70 երիտասարդ»,-«Ռադիո Վանի»-ի հետ զրույցում մանրամասնեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամլո քարտուղար Արմինե Մուրադյանը՝ նշելով, որ արդյունքում որոշվել է պրակտիկան՝ նախատեսված մեկի փոխարեն՝ անցկացնել երկու եռամսյակով, առաջին և երկրորդ եռամսյակներում համապատասխանաբար ընդգրկելով 35-ական պրակտիկանտի։
Պրակտիկայի առաջին եռամսյակի մեկնարկը տրվել է օգոստոսի 20-ին։ Նախարարությունից նշում են, որ պրակտիկայի բարեհաջող ավարտին մասնակցին տրվելու է հավաստագիր, անհրաժեշտության դեպքում՝ նաև երաշխավորագիր, իսկ լավագույն ձևով իրենց դրսևորած պրակտիկանտները հնարավորություն են ստանալու հետագայում աշխատանքի անցնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть