Մայրաքաղաքային ավտոբուսներում գործելու է հովացման և ջեռուցման համակարգ - RadioVan.fm

Онлайн

Մայրաքաղաքային ավտոբուսներում գործելու է հովացման և ջեռուցման համակարգ

2018-08-22 16:25 , Общество, 913

Մայրաքաղաքային ավտոբուսներում գործելու է հովացման և ջեռուցման համակարգ

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նախօրեին կայացած նիստում ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի վերանայված տարբերակը, ինչպես նաև ցանցի տարբերակների համեմատական ցուցանիշները, որի հիման վրա խորհրդատուին հանձնարարվել է վերջնականացնել ցանցը և ներկայացնել վերջնական հաշվետվություն։ Նիստի ընթացքում քննարկվել են ցանցի սպասարկման հիմնական չափորոշիչները, որոնք վերաբերում են շարժակազմին, կառավարման և վերահսկման մեխանիզմներին, համակարգի շահագործմանն ու սպասարկմանը։

Ներկայացված չափորոշիչների համաձայն բոլոր ավտոբուսները հարմարեցված են լինելու անվասայլակներով տեղաշարժվելու համար, սրահներում գործելու է հովացման և ջեռուցման համակարգ, ինչպես նաև լինելու են կանգառների ազդարարման լուսային ու ձայնային տարբերակներ։ Ավտոբուսներում տեղադրված են լինելու տոմսերը կարդացող վալիդատոր սարքեր և անցակետեր՝ առջևի դռների մոտ։ Ավտոբուսում գործելու է նաև տեսահսկման համակարգ՝ կարգապահությունը վերահսկելու նպատակով։ Վարորդներն աշխատելու են հերթափոխով և համապատասխանելու են հստակ մասնագիտական չափորոշիչների։

Մասնագիտական աշխատանքային խմբի կողմից չափորոշիչների հաստատումից հետո հնարավոր կլինի կատարել ֆինանսական հաշվարկներ և անցնել բարեփոխման իրականացման հաջորդ փուլերին։

Նշենք՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների արդյունքում 115-ի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։

Лента

Рекомендуем посмотреть