ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. ոստիկանապետը պատրաստ է կրկնել նախկինում տված ցուցմունքը - RadioVan.fm

Онлайн

ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. ոստիկանապետը պատրաստ է կրկնել նախկինում տված ցուցմունքը

2018-08-21 18:30 , Право, 1974

ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. ոստիկանապետը պատրաստ է կրկնել նախկինում տված ցուցմունքը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՊՊԾ գնդի գործին՝ նշել է, որ անմիջական առնչություն ունի այդ գործին, 7-8 օր որպես պատանդ մնացել է ՊՊԾ գնդում:

Հարցին՝ արդյո՞ք հրավիրվել է դատարան, ոստիկանապետն ասել է, որ չի հրավիրվել՝ միաժամանակ ընդգծելով, որ կաշկանդված չէ և հրավիրվելու դեպքում «կներկայացնի և կպնդի նախաքննության ժամանակ իր ցուցմունքները»:
«Միանշանակ, ես պատանդ եմ եղել, այդ թվում՝ իմ գործընկերները»,-ասել է Վալերի Օսիպյանը։

Հիշեցնենք՝ 2016 թվականի հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորումը պատանդ էր վերցրել 4 ոստիկանի՝ այդ թվում՝ այդ ժամանակ Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վալերի Օսիպյանին։ Բանակցությունների արդյունքում հուլիսի 23-ին բոլոր պատանդներն ազատ արձակվեցին։

Лента

Рекомендуем посмотреть