Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը՝ Երևանի ավագանու թեկնածու - RadioVan.fm

Онлайн

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը՝ Երևանի ավագանու թեկնածու

2018-08-27 17:54 , Политика, 1676

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը՝ Երևանի ավագանու թեկնածու

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կառաջադրվի Երևանի ավագանու ընտրություններում: Այդ մասին տեղեկանում ենք չեմպիոնի ֆեյսբուքյան գրառումից։

«Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել և մնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից»,-մասնավորապես ասված է Նազիկ Ավդալյանի գրառման մեջ:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2018թ.-ի սեպտեմբերի 23-ին։ ԿԸՀ որոշմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչև օգոստոսի 29-ը։ Հանձնաժողովը հայտերը կհաստատի մինչև սեպտեմբերի 3-ը, ընտրությունների քարոզարշավը կանցկացվի սեպտեմբերի 10-21-ը։ Ընտրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին։

Лента

Рекомендуем посмотреть