Մարտունու դպրոցներից մեկի տնօրենն ինքնասպանություն է գործել․ պարզվում են մահվան հանգամանքները - RadioVan.fm

Онлайн

Մարտունու դպրոցներից մեկի տնօրենն ինքնասպանություն է գործել․ պարզվում են մահվան հանգամանքները

2018-08-27 17:51 , Право, 1966

Մարտունու դպրոցներից մեկի տնօրենն ինքնասպանություն է գործել․ պարզվում են մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները։

«Նախնական տվյալներով՝ օգոստոսի 26-ին Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատն ահազանգ է ստացել, որ Մարտունի քաղաքի թիվ N բնակարանի դուռը փակ է, և չեն կարողանում բացել։

Փրկարարները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են դուռը և ներս մտել բնակարան, որտեղ ննջարանների նախասրահի առաստաղի մոտով անցնող երկաթյա խողովակից կախված վիճակում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ Նաիրի Մովսիսյանի դին՝ ծնված 1980 թ.։ Վերջինս աշխատում էր Մարտունու թիվ 2-րդ հիմնական դպրոցում՝ որպես տնօրեն, ամուսնացած է, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա»,-հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները պարզելու համար Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Лента

Рекомендуем посмотреть